Ուզում եմ մի քանի խոսք ասել Երևանի վերաբերյալ, բայց ոչ ռուսերենով, որպեսզի չարակամներին մեզ վրա ծիծաղելու առիթ չտամ. Կարևոր չէ, ադրբեջանական թե՞ վրացական։
Սկսեմ դրականից։ Երևանը օր օրի գեղեցկանում է, իսկ զբոսաշրջիկները ավելի են շատանում, ինչը նկատելի է։ Շատերից եմ լսել, որ սպասարկման մակարդակը Հայաստանում ավելի բարձր է, քան Վրաստանում։ Բայց կան ավելի կարևոր հանգամանքներ, որոնք պետք է արմատախիլ անել։ Հակառակ դեպքում, այդ թափթփուկների պատճառով, որոնց մասին ուզում եմ պատմել, Հայաստանը կարող է զրկվել զբոսաշրջիկների մի ստվար մասից։ Խոսքս երևանյան տաքսիստների մասին է։
Արտերկրյա զբոսաշրջիկների գրեթե ամեն երկրորդը, ում հետ ինձ բախտ է վիճակվել զրուցել, բողոքում են տաքսիստներից, ովքեր բացահայտ կերպով կոպտում և թալանում են նրանց։ Սկզբում ինձ պատմեցին, թե ինչպես է տաքսիստը խաբել մի ռուս կնոջ՝ երկու երեխաների հետ, և շորթել նրանից 7.000 դրամ՝ Կասկադից մինչև Դավիթաշեն հասցնելու համար, այն դեպքում, երբ դրա իրական արժեքը 1.000 դրամից ավելի չէ։
Մեկ ուրիշ դեպքում մի այլ տաքսիստ ֆրանսիացի երկու զբոսաշրջիկից պահանջել է 45.000 դրամ՝ Զվարթնոց օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու համար։ Իսկ տարեց իսպանացուց, ով վատացել է Հյուսիսային պողոտայով զբոսնելիս, երևանյան ՙգրդոնչին՚ 10.000 դրամ է պահանջել՝ քաղաքային հիվանդանոց հասցնելու համար։
Ի՞նչ է կատարվում, ո՞վ կբացատրի։
Իմ լսած վերջին դեպքը տեղի է ունեցել չինացի զբոսաշրջուհու հետ, ով պատմում էր հյուրընկալ ադրբեջանցիների մասին, ովքեր մշտապես պատրաստ են ոչ միայն զեղչով, այլև, հաճախ նունիսկ, անվճար հյուրին հասցնել իր նպատակակետին։ Նույն վերաբերմունքին է հանդիպել նաև Վրաստանում, որտեղ տաքսիստները նույնքան հյուրընկալ են, ինչպես բուն ժողովուրդը։ Իսկ Հայաստանում նրան ամեն քայլափոխին տաքսիստները փորձում են թալանել։ Երբ ես լսեցի նրա այդ համեմատությունը հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ, հոգուս խորքում ցավ ապրեցի։
Հիմա, բացի այն, որ գրեթե բարձրաձայն վատաբանում են իրանցիներին ու շատ դեպքերում չեն ընդունում հյուրանոցներում, եթե կան եվրոպացիներ՝ որպես այլընտրանքային հաճախորդներ, այլ նաև նոր խայտառակ երևույթներ են ի հայտ եկել ՙթալանչի տաքսիստների՚ տեսքով։ Միգուցե ձեզանից շատերը ասեն, թե այդ խնդիրը ոչ միայն Հայաստանինն է, այլ նաև Ռուսաստանում կան նման երևույթներ։ Դրան ես կպատասխանեմ, որ դա պարզապես անհեթեթություն է։ Նախ և առաջ Ռուսաստանում փոխադրամիջոցների ենթակառուցվածքները բավականին զարգացած են։ Զբոսաշրջիկները կարող են տեղաշարժվել ոչ միայն տաքսիով։ Բացի դրանից Հայաստանը Ռուսաստան չէ։ Ռուսաստանը կարող է գոյատևել սեփական գոյամիջոցների հաշվին, ինչը այս պահին Հայաստանի մասին չի կարելի ասել։ Հայաստանի հիմնական շեշտադրումը պետք է լինի զբոսաշրջության վրա։ Բայց դրա փոխարեն հայերը սեփական ձեռքերով վանում են արտասահմանցիներին՝ դուրս հրավիրելով երկրից։ Վերոհիշյալ չինուհին այդպես էլ ասաց. ՙՀենց վաղը կվերադառնամ Վրաստան կամ Ադրբեջան, Հայաստանում ինձ թալանում են: Երկու օրը ինձ հերիք էր, որ որոշում կայացնեի՝ այստեղ այլևս չվերադառնալ՚։
Հարգելի՜ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նախ և առաջ, դիմում եմ ձեզ. մաքրե՜ք Հայաստանը անբարեխիղճ տաքսիստներից։ Կարևոր չէ, թե ինչպես։ Եթե դուք բացահայտեք նման անձանց, ապա ուղղակի ջարդեք մռութները։ Բացի դրանից, բողոքների հիման վրա նրանցով պետք է զբաղվեն քաղաքային իշխանությունները և պետական մարմինները՝ արգելելով նրանց զբաղվել այդ գործունեությամբ ։
Վստահեցնում եմ Ձեզ, մարդիկ, ովքեր զրկում են Հայաստանին տնտեսական վերելքից, արնախում թուրքից շատ ավելի վատն են։ Ինչու՞։ Փորձե՜ք ինքներդ տրամաբանել։
Վադիմ Արությունով։